շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին

Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջումպատասխանել է փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն:

Մարուքյանը հիշեցրել է փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան, որտեղ փախստականի մասին հստակ սահմանում կա: Մարուքյանն իր գրառմանը նաև լուսանկար է կցել, որտեղ երևում է, որ Քաթլերն արգելափակել է իրեն:

Նշենք, որ Քաթլերը գրել էր. «1. Նրանք երբեք չեն ունեցել Ադրբեջանի քաղաքացիություն և դե ֆակտո չեն ապրել Ադրբեջանի Հանրապետության իշխանության ներքո, հետևաբար՝ նրանք ներքին տեղահանված անձինք չեն։

2. Նրանք փաստացի մուտք են գործում այն երկիր, որի անձնագիրն ունեն (Հայաստան), հետևաբար՝ փախստական չեն»:

Ի պատասխան՝ Մարուքյանը գրել է. «Այս, այսպես կոչված, «աշխարհահռչակ փորձագետը», որն ինձ արգելափակել է՝ համոզվելու համար, որ ես չեմ տեսնում իր մտքի գոհարները, պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները փախստական չեն, և այդպիսով հաստատում է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը: Ես պարզապես մտածում եմ, թե ինչ է նա ծխում, կամ ինչպես է աշխատում նրա ուղեղը, որպեսզի ստիպեմ նրան մտածել այնպես, ինչպես մտածում են մարդիկ, ովքեր փախչում են մի երկրից մյուսը»:

  • Կիսվել: