երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԼՂ-ում հիմնական խնդիրներն անազատության մեջ պահվող անձանց վերադարձն է և ականազերծման գործողությունների դադարեցումը․ Լավրով

ԼՂ-ում հիմնական խնդիրներն անազատության մեջ պահվող անձանց վերադարձն է և ականազերծման գործողությունների դադարեցումը․ Լավրով

Լեռնային Ղարաբաղում հիմնական խնդիրներն անազատության մեջ պահվող անձանց վերադարձը և ականազերծումը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

Ըստ նրա` 2020-ի ամենակարևոր արդյունքը կայունության հաստատումն է. ռուսական խաղաղապահ ուժերը նպաստում են, որ այժմ այնտեղ բռնի գործողություններ չկան:

«Ոչ մեծ միջադեպերը, որ այնտեղ գրանցվում էին սկզբնական փուլում, արագ հարթվում էին: Այժմ այնտեղ իրավիճակը կայուն է: Դե, իհարկե, խնդիրները շատ են, առաջին հերթին` խաղաղ կյանքի կազմակերպման, ականազերծման գործողությունների դադարեցման, անազատության մեջ պահվող անձանց վերադարձի և այլ հարցերում»,- ասել է նա:

Լավրովի խոսքով՝ ներկայում գլխավոր խնդիրն է այդ հողի վրա խաղաղ կյանք հարթել, որ հայ և ադրբեջանական համայնքների միջև փոխադարձ վստահություն ձևավորվի, որ լուծվեն փախստականների վերադարձի և այլ առօրեական հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: