ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի է՝ ովքեր են ընտրվել Արցախի Մարտունի ու Գիշի համայնքների ղեկավարներ

Հայտնի է՝ ովքեր են ընտրվել Արցախի Մարտունի ու Գիշի համայնքների ղեկավարներ

Արցախի ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների մասին հայտարարություն է տարածել:

«2021թ. դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն հետևյալն են.

Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Ազնավուր Վարուժանի Սաղյանը 1195 կողմ ձայնով (գրանցված էր 1 թեկնածու), Գիշի համայնքի ղեկավար է ընտրվել՝ Սերոբ Էդուարդի Աղաբեկյանը 294 կողմ ձայնով (գրանցված էր 2 թեկնածու):

Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցել է 1859 ընտրող կամ ընտրողների 37.05 %»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: