շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հոկտեմբերի 29-ին Վերին Դվին և Արզնի համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ

Հոկտեմբերի 29-ին Վերին Դվին և Արզնի համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Համապատասխանաբար թիվ 12 և թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ամփոփել են թեկնածուների գրանցման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից՝ այսպիսով, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել են Դմիտրի Զաքարյանը, Արտակ Հարությունյանը, Վյաչեսլավ Յակովլևը և Լյուդմիլա Պետրովան:

Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել են Վարդան Ավագյանը, Էմիլ Իվանովը, Ֆելիքս Միրզոևը, Կորյուն Չոբանյանը, իսկ Ալեքսանդր Միրզոևի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Վերին Դվին համայնքում ավագանու անդամի 7 մանդատի համար ինքնառաջադրվել են Նաիրա Ամիրյանը, Արամ Գևորգյանը, Սարգոն Թամրազովը, Արթուր Լևոնովը, Սերգեյ Միխաիլովը, Ստեփան Միրզոևը, Մարկ Յակովլևը, Ջուլետտա Յակովլևան, Վլադիսլավ Յուխանաևը, Յուրա Նիկոլաևը, Անյա Պետրովան, Աշոտ Սարգսյանը, Կարեն Վլասյանը և Վասիլի Տամրազովը:

Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1558 է, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքինը՝ 2136։

  • Կիսվել: