շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախն Ադրբեջանցիներին հանձնելու համար ձևավորվել էր համաշխարհային խաղացողների կոնսենսուս. Նորիկյան

Արցախն Ադրբեջանցիներին հանձնելու համար ձևավորվել էր համաշխարհային խաղացողների կոնսենսուս. Նորիկյան

Արցախն այսպիսի նվաստացմամբ Ադրբեջանին հանձնած բոլոր դավաճանները պետք է ենթարկվեն զմահ ազատազրկման, եթե մենք ուզում ենք ու ի վիճակի ենք գոնե մի քիչ արժանապատվորեն ապրել Հայաստանում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը;

Նա, մասնավորապես, նշել է. «Մի առիթով նշել էի, որ Ադրբեջանի դատարանն այդ երկրի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևին 1993-ին Ղազիևին մեղավոր էր ճանաչել Արցախի Շուշի քաղաքը «հայերին հանձնելու» համար և որպես պատերազի հանցագործ՝ դատապարտել մահապատժի, ինչը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Այսպես պատժելով ու համառելով՝ նրանք հասան Շուշի, իսկ հիմա ամբողջությամբ վերցրեցին Արցախը։

Ես շատ լավ հասկանում եմ, որ Արցախն Ադրբեջանցիներին հանձնելու համար ձևավորվել էր համաշխարհային խաղացողների կոնսենսուս, իսկ այսօր արդեն Ադրբեջանով ՄԱԿ-ի առաքելության Արցախ ժամանելով մեկ անգամ ևս ցույց տրվեց, թե ի՞նչ է նշանակում միջազգաին մարդասիրական իրավունքը և ի՞նչ է նշանակում աշխարհաքաղաքական շահը, բայց պատվի ու արժանապատվության հարց է, որ այս մասին տարիներ շարունակ իմացած ու մեր ժողովրդին հիմարաբար խաբած որոշ անձինք չենթարկվեն պատասխանատվության։

Այլ կերպ ասած, ով երբևէ Հայաստանի Հանրապետությունից ու Արցախի Հանրապետությունից իր պաշտոնավարման ընթացքում գողացել ու լափել է, ո՛վ զինվորի հացը գողացել ու կերել է, ո՛վ թալանել է բանակը, ո՛վ դավաճանել է հայրենիքին, ո՛վ մսխել է Արցախի հաղթանակը, նա այս քստմնելի ու նվաստացուցիչ իրավիճակի պատասխանատուն է ու պետք է գլխով պատասխան տա իր արածի համար, որ խաբվածի, որ դավաճանվածի, որ ստորացվածի խարանը մաքրվի մեր բոլորի ճակատից»։

  • Կիսվել: