ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շանթ Սարգսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է

Շանթ Սարգսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Շանթ Սարգսյանը: Վերջինս 3 հնավորից 3 միավորով առաջատարների շարքում է:
 
2,5-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը: 2-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 1,5, Էմին Օհանյանը` 1 միավոր:
 
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն  այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:

  • Կիսվել: