ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սեպտեմբերի 9-ին կանցկացվեն ՀԱՕԿ նախագահի ընտրությունները

Սեպտեմբերի 9-ին կանցկացվեն ՀԱՕԿ նախագահի ընտրությունները

2021թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Օրակարգում ընդգրկված է 4 հարց՝

2016 – 2020թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մասին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը

Ընտրություններ

Ընթացիկ հարցեր:

ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը:

 

  • Կիսվել: