երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄՕԿ-ի ղեկավար. Օլիմպիականները պետք է հեռու մնան քաղաքականությունից

ՄՕԿ-ի ղեկավար. Օլիմպիականները պետք է հեռու մնան քաղաքականությունից

«Մենք պետք է քաղաքականապես չեզոք լինենք»,- ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը՝ անդրադառնալով Չինաստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկող Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակին։

Վեստի.ռու-ն գրում է, որ ավելի վաղ հաղորդվել էր՝  ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների իշխանությունները հայտարարել էին Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին՝ Չինաստանին մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ, այդ թվում՝ ույղուրների խնդիրը։
 
«ՄՕԿ-ի դիրքորոշումը պետք է քաղաքականապես չեզոք լինի, քանի որ հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել քաղաքական ուժերի հակասությունների, վեճերի և առճակատման էպիկենտրոնում։ Իսկ դա ռիսկ է Օլիմպիական խաղերի համար, դրանք կարող են կորցնել իրենց համընդհանուր առաքելություն»,- ասել է Թոմաս Բախը։

  • Կիսվել: