երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄՕԿ-ում Տոկիոյի Խաղերի մասնակիցներին համարել են քովիդի համար ամենաստուգված հանրակցությունն աշխարհում

ՄՕԿ-ում Տոկիոյի Խաղերի մասնակիցներին համարել են քովիդի համար ամենաստուգված հանրակցությունն աշխարհում

ոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցները կազմում են նոր կորոնավիրուսային վարակի համար ամենաստուգված հանրակցությունը մոլորակի վրա: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը:

Վերջին օրերին Ճապոնիայում արձանագրվում Է կորոնավիրուսով վարակումների թվի աճ: Օրական աճը գերազանցում է 10 հազարը, մեկ ամսում այդ թիվը տասնապատիկ մեծացել է: «Իրադրությունը, դժբախտաբար, եզակի չէ Ճապոնիայի համար: Իմ երկրում վարակվածների թիվն Էլ ավելի շատ է, ինչպես եւ ամբողջ աշխարհում: Բայց ես կցանկանայի ընդգել, որ, որքան ինձ հայտնի Է, միայն մեկ հոսպիտալ Է հատկացվել այն հիվանդների համար, ովքեր կապված են Օլիմպիական խաղերի հետ, եւ նրանց թիվն այնքան Էլ մեծ չէ: Այնպես որ մենք չենք վեցրել (Ճապոնիայի առողջապահության համակարգի ) միջոցները, առավել եւս որ ՄՕԿ-ը գործի դրել 200 սեփական բժշկական աշխատողների»,- ասել է Ադամսը:

«Ահա թե ինչու ենք մենք ձգտում հավաստիացնելու Ճապոնիայի ժողովրդին, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում:

Հուլիսից ի վեր մենք արել ենք 500 հազար թեստ: Ճշմարտությունն այն է, որ այստեղ է աշխարհի ամենաթեստավորված հարնակցությունը»,- ընդգծել է նա: Տոկիոյում Օլիմպիական խաղերն սկսվել են հուլիսի 23-ին, մրցումները կտեւեն մինչեւ օգոստսի 8-ը: Խաղերին մասնակցում Է ավելի քան 11 հազար մարզիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: