հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տոկիոյում բողոքի ցույցեր են Աբեի պետական ​​հուղարկավորության դեմ

Տոկիոյում բողոքի ցույցեր են Աբեի պետական ​​հուղարկավորության դեմ

Տոկիոյում բողոքի ցույցեր են տեղի ունենում Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորության պետական ​​արարողության դեմ, հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու կառավարության որոշման դեմ։ Փողոցներից և ուղղաթիռից արված կադրերը ցույց են տալիս հավաքը իրավապահների հսկողության ներքո, որոնք քայլում են Նիփոն Բուդոկան մարտարվեստի սրահի մոտ գտնվող փողոցներով, որտեղ ավելի ուշ տեղի կունենա Աբեի պետական ​​հուղարկավորությունը։ Բազմաթիվ ցուցարարների ձեռքին պաստառներ են, որոնց վրա գրված է «Ընդդեմ պետական ​​թաղման», «Չեղարկել հուղարկավորությունը»։

Ոստիկանները շրջապատել են մի քանի ակտիվիստների և փորձել դուրս բերել ամբոխի միջից։

Հիշեցնենք, որ Սինձո Աբեն մահացու վիրավորվել է հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս: Մարդասպանը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, ինքնաշեն զենքից երկու անգամ կրակել է Աբեի վրա։ Երկրորդ կրակոցից քաղաքական գործիչը վիրավորվել է պարանոցի և կրծքավանդակի շրջանում, որը մահացու է դարձել։ Ինչպես բժիշկներն են ասել, կրծքավանդակի վերքն այնքան խորն է եղել, որ հասել է սրտին։ Աբեն մահացել է արյան կորստից։ Դիակիզումը տեղի է ունեցել հուլիսի 12-ին։

  • Կիսվել: