ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պարտվեց մեկնարկում և դուրս մնաց պայքարից

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պարտվեց մեկնարկում և դուրս մնաց պայքարից

Հայաստանի բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում պարտվեց առաջին մարտում և դուրս մնաց պայքարից:

52 կգ քաշային մեր մարզիկը մրցեց Գալալ Յաֆաիի հետ: Ռինգի մրցավարը յուրաքանչյուր ռաունդում նոկդաուն գրանցեց բրիտանացի բռնցքամարտիկի օգտին և 3-րդ ռաունդում տեխնիկական հաղթանակ շնորհեց նրան:

Կորյուն Սողոմոնյանը Հայաստանի առաջին բռնցքամարտիկն է, որն ավարտեց ելույթներն օլիմպիական խաղերում:

 

  • Կիսվել: