երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄՕԿ-ը բռնցքամարտը չի ներառել 2028թ օլիմպիական խաղերում

ՄՕԿ-ը բռնցքամարտը չի ներառել 2028թ օլիմպիական խաղերում

Բռնցքամարտը կարող է չընդգրկվի 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) լրջորեն անհանգստացած է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA)՝ ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունից ունեցած ֆինանսական կախվածության համար։

Նշենք, որ ավելի վաղ ՄՕԿ-ը կասեցրել էր IBA-ի մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերի որակավորմանը, որը բուն օլիմպիական մրցաշարի հետ անցկացրել էր ՄՕԿ-ի աշխատանքային խումբը։

«Ներկայումս բռնցքամարտը ներառված չէ Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի օլիմպիական խաղերի մարզական ծրագրում։ Հաշվի առնելով իրական էվոլյուցիայի բացակայությունը՝ ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը չի կարող չեղարկել այս որոշումը և լուրջ մտահոգությամբ կշարունակի վերահսկել IBA-ի ղեկավարման գործընթացին», - ասված է ՄՕԿ-ի նամակում, որն ուղարկվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլևին:

Ի դեպ, նշանակվել է IBA-ի նախագահի նոր ընտրություն, որը կանցկացվի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը՝ Երևանում:

  • Կիսվել: