հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մարտիրոսյանը և Թաբատաբաեին 4,5 միավորով կիսում են առաջին հորիզոնականը. Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի մրցաշար

Մարտիրոսյանը և Թաբատաբաեին 4,5 միավորով կիսում են առաջին հորիզոնականը. Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի մրցաշար

Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի մրցաշարը:

Հուշամրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Մանուել Պետրոսյանի հետ, Սամվել Տեր-Սահակյանը՝ Շանթ Սարգսյանի հետ, Նիհալ Սարինը՝ Վան Նգուենի հետ։ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Դոնչենկոն հաղթել է ամերիկացի Հանս Նիեմանին ու իր ակտիվում ունի 4 միավոր։

Իրանի ներկայացուցիչ Ամին Թաբատաբաեին հաղթել է Մամիկոն Ղարիբյանին։ Այժմ Մարտիրոսյանը և Թաբատաբաեին 4,5 միավորով կիսում են առաջին հորիզոնականը։

 

  • Կիսվել: