շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառում է Բորիս Ավագյանի սպանության վարկածը

Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառում է Բորիս Ավագյանի սպանության վարկածը

Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառում է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի սպանության վարկածը: Այդ մասին Արսենյանն ասել է hraparak.am-ի հետ զրույցում:

Դեսպանը նաև հավելել է, որ վերջինս ինքնասպան է եղել զարկերակը կտրելու միջոցով՝ փակվելով հյուպատոսության զուգարանում:

Ավելի վաղ  հայտնի էր դարձել , որ Ավագյանը փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի (ավելի քան 50 միլիոն դոլար) մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։ Ավելի վաղ գործը կասեցվել է, քանի որ օգոստոսի 22-ին նա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հետ՝ «ՍՎՕ»-ին մասնակցելու համար, սակայն չէր կատարել պայմանավորվածությունը։

Նշենք, որ Հայաստանում ևս Բորիս Ավագյանը հետախուզվում էր սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։

Հավելենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ավագյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում և խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան:

 

 

  • Կիսվել: