կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Այս պահին գտնվում եմ Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում, ցանկանում եմ, որ արտահանձնեն Հայաստանին. Բորիս Ավագյան

Այս պահին գտնվում եմ Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում, ցանկանում եմ, որ արտահանձնեն Հայաստանին. Բորիս Ավագյան

«Փաստինֆոյի» հետ կապ է հաստատել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։ 

«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստան»,-ասաց նա։ 
 

Հարցին, թե Հայաստանում իր նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարված՝ մտավախություն չունի՞, որ այստեղ իրեն ձերբակալություն է սպասվում՝ Ավագյանն ասաց, որ իր նպատակը հենց դա է։ «Թող ձերբակալեն ու քննություն իրականացնեն, հետո դատարանը կորոշի՝ մեղավոր եմ, թե ոչ»,-հայտնեց Ավագյանը։ 

Հիշեցնենք, որ Ավագյանը հետախուզվում է Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։

  • Կիսվել: