հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշար՝ Երևանում

Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշար՝ Երևանում

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ «Դինամո» մարզական համալիրում կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար՝ նվիրված անվանի մարզիկ Բենուր Փաշայանին։

Մրցաշարին կմասնակցեն շուրջ 160-170 մարզիկներ՝ 13 երկրից։

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հուլիսի 1-ին՝ ժամը 18:00-ին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Կիսվել: