հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով. Կապառոս

Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստան-Չեռնոգորիա խաղից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ կարծիք է հայտնել, որ մեր ընտրանին Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում կարող էր հաղթել առավել խոշոր հաշվով:

Կապառոսը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք բավականին լավ չեզոքացրեցինք նրանց: Բացի այդ՝ շատ լավ խաղ ցուցադրեցինք: Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով: Սակայն մեր գործը դժվարացավ, երբ վերջում մնացինք միայն 10 ֆուտբոլիստով՛՛:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղի շրջանակներում Երևանում ընդունել էր Չեռնոգորիային:

Խաղի վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց ընտրանու կազմում իր նորամուտը նշող Ստյոպա Մկրտչյանը: Հաշվի մեջ այլ փոփոխություն չեղավ, և Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիային նվազագույն հաշվով:

  • Կիսվել: