ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրաձիգներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հրաձիգներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

 Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները, ովքեր մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում, ամփոփեցին առաջնության արդյունքները:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի առաջատարներից Լիլիթ Մկրտչյանն (2 ոսկե մեդալ) նշում է՝  հրաձգությունը պայքար է ինքդ քեզ հետ, հաղթեցիր քեզ, կարող ես գերազանցել յուրաքանչյուր մրցակցի:«Ապագայում, հույս ունեմ, որ կտեսնենք ոչ միայն Եվրոպայի, այլ նաև աշխարհի առաջնության ոսկին: Փորձում եմ առավել մոտ լինել ռեկորդին»,-ասաց Մկրտչյանը:

Գոռ Խաչատրյանի (3 ոսկե մեդալ) կարծիքով Եվրոպայի այս առաջնության հիմնական դժվարությունը կայանում էր նրանում, որ Հայաստանում առկա թղթե թիրախները արդիական չեն, Եվրոպայում օգտագործվում է էլեկտրոնայինը:

Արուսյակ Գրիգորյանն էլ շեշտեց, որ Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական փուլն իզուր չէր, և արդյունքն ակնհայտ է:

Գոհար Հարությունյանն (3 ոսկե մեդալ) էլ առանձնացրեց, որ իր նպատակը հայկական դրոշը բարձր պահելն էր, ինչը հաջողվեց: Հրաձիգը շեշտեց, որ մեծ աշխատանք է տարվել:

Թիմային պայքարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Մարգարյանն էլ առանձնացրեց, որ այս առաջնությունը կհիշվի նրանով, որ ինքը եզրափակիչում մրցում էր իր իսկ աշակերտի հետ:

  • Կիսվել: