ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի են շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների մասնակիցների անունները

Հայտնի են շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների մասնակիցների անունները

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց  առաջնությունների մասնակիցները հայտնի են: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 11-ին կկայանա առաջնությունների վիճակահանությունը: Տղամարդկանց 82-րդ առաջնությանն այս տարի մասնակցում են` Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց 77-րդ առաջնությանը չեմպիոնության համար կպայքարեն` Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը, Նարե Առաքելյանը:

Առաջնությանը հիմնական մասը կմեկնարկի հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 23-ին:

  • Կիսվել: