շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 6-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 6-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը

 Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Սերբիայի հետ: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը և հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանը:

Կանանց պայքարում Հայաստանի ընտրանու մրցակիցը Հունաստանն էր: Այստեղ ևս գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ: Կանանց հավաքականի կազմում պարտվեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Մարիա Գևորգյանը հաղթեց: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մարիա Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: 

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

  • Կիսվել: