կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը

Մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը

Այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 11-ից 20-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում:

Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կանանց թիմի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:

Խաղերը սկսվելու են ամեն օր Երևանի ժամանակով 18:00-ին:

  • Կիսվել: