կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ 3 շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Գրանդ Սվիս մրցաշարում

Հայ 3 շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Գրանդ Սվիս մրցաշարում

Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Մեն կղզում կանցկացվի 2023 թվականի ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը և Մանուել Պետրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը:

Մեկնարկային տուրում հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը պարտվել են:

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի են գրանցել մեկնարկում:

Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

  • Կիսվել: