շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստան-Գերմանիա հանդիպման նախախաղային ասուլիսին Խոակին Կապառոսի հետ կմասնակցի Էդուարդ Սպերցյանը

Հայաստան-Գերմանիա հանդիպման նախախաղային ասուլիսին Խոակին Կապառոսի հետ կմասնակցի Էդուարդ Սպերցյանը

Նոյեմբերի 14-ին՝ Երևանում, ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբի վերջին տուրում, Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Գերմանիայի ընտրանուն։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 18։30-ին, և կհեռարձակվի սոցցանցերում, ՀՖՖ պաշտոնական էջերում։

Նշվում է նաև, որ Գերմանիայի հավաքականն իր նախախաղային մարզումն ու ասուլիսը կանցկացնի Գերմանիայում:

  • Կիսվել: