շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ և ռուս օդագնացները 35 ժամ մնացել են օդում՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ

Հայ և ռուս օդագնացները 35 ժամ մնացել են օդում՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ

Հայաստանի օդագնացության ֆեդերացիայի ղեկավար Նաիրի Բարսեղյանը Ռուսաստանի ավիացիայի ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի հետ միասին համաշխարհային ռեկորդ է սահմանել AX-9 դասի օդագնացով օդում գտնվելու տևողության առումով։ Այս մասին Բարսեղյանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Նա նշել է, որ թռիչքը սկսվել է փետրվարի 16-ի առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, մեկնարկը տրվել է Օրենբուրգ քաղաքից։ Թռիչքը տևել է 35 ժամ, ինչից հետո Բարսեղյանն ու Բաժենովը վայրէջք են կատարել։

Բարսեղյանը հպարտացել է, որ մեր երկիրն ընդգրկվելու է ավիացիոն սպորտաձևի պատմության մեջ:

 

  • Կիսվել: