ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սպերցյանը բացառիկ ռեկորդ է սահմանել ՌՊԼ-ում

Սպերցյանը բացառիկ ռեկորդ է սահմանել ՌՊԼ-ում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Կռիլյա Սովետովին», գրում է armsport.am-ը:  

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն այդ խաղում դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ՝ սահմանելով ՌՊԼ-ի նոր ռեկորդ՝ դառնալով առաջատարը ստանդարտ խաղարկումներից կատարած գոլային փոխանցումների քանակով։

Opta Sports Telegram-յան ալիքի տվյալներով՝ Սպերցյանի անկյունայինից փոխանցումը «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում նրա յոթերորդ գոլային փոխանցումն էր ստանդարտից ՌՊԼ-ում։ 2009 թվականից ի վեր, երբ վիճակագրությունը սկսեց հաշվարկվել ՌՊԼ-ի ոչ մի այլ խաղացող մեկ մրցաշրջանում այդքան շատ գոլային փոխանցում չի կատարել ստանդարտից։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «ցուլերի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

 

  • Կիսվել: