երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Սլովանը հաղթել է. Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Սլովանը հաղթել է. Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Սլովակիայի առաջնության 11-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է Տրնավայի «Սպարտակին», գրում է armsport.am-ը:

Հանդիպման հաշիվը բացվել է 60-րդ րոպեին։ Գոլ է խփել Սանդրու Կրուշը՝ Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։

Երկրորդ գնդակը խփվել է երկրորդ խաղակեսի վերջնամասում․ աչքի է ընկել Նինո Մարցելին։

Բարսեղյանը մասնակցել է ամբողջ խաղին, ինչպես նաև երկրորդ խաղակեսին ավելացված 2-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։

  • Կիսվել: