շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բելգիան հաղթեց Դանիային ու ապահովեց տեղը 1/8 եզրափակիչում

Բելգիան հաղթեց Դանիային ու ապահովեց տեղը 1/8 եզրափակիչում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբում Բելգիան երկրորդ հաղթանակը տոնեց՝ 2-1 առավելության հասնելով Դանիայի նկատմամբ։ Բելգիայից գոլերը խփեցին Տորգան Ազարն ու Կևին Դե Բրույնեն, իսկ Դանիայից՝ Յուսուֆ Պոուլսենը։

Երկրորդ տուրից հետո խմբի առաջատարը 6 միավորով Բելգիան է, որն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։ Ռուսաստանն ու Ֆինլանդիան ունեն երեքական միավոր, Դանիան միավոր չունի։

Վերջին տուրում Դանիան կխաղա Ռուսաստանի, Բելգիան՝ Ֆինլանդիայի հետ։

  • Կիսվել: