շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Բուդապեշտում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր:

Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պայքարում Հրայր Ալիխանյանը (74 կգ) պարտվել է Վրաստանի ներկայացուցչին, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

  • Կիսվել: