ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արոնյանն օգոստոսին կտեղափոխվի ԱՄՆ

Արոնյանն օգոստոսին կտեղափոխվի ԱՄՆ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ հավաքականի կազմը կհամալրի օգոստոսին: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

՛՛Կարծում եմ մրցաշարերից հետո` օգոստոս ամսին, կկայանա տեղափոխությունը՛՛,-ասաց Արոնյանը, որը դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

 

  • Կիսվել: