ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Զովունիում քամուց ծառը շրջվել է գազատար խողովակի վրա

Զովունիում քամուց ծառը շրջվել է գազատար խողովակի վրա

Հուլիսի 31-ին, ժամը 00։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Զովունի գյուղի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 100-7/1 տան մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը հեռացրել են գազատար խողովակի վրայից և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը։

  • Կիսվել: