շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զոհված զինծառայող Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Զոհված զինծառայող Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական բախման ժամանակ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր վիրավորումից 10 օր անց մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանի հուղարկավորությունը: 

Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան սպաներ, զինծառայողի հարազատները, քաղաքացիներ: 

Հուղարկավորության ժամանակ հայտարարվեց, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրով Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հիշեցնենք, որ Արթուր Մուրադյանը ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 14-ին, և դեպքից 10-օր անց՝ հուլիսի 23-ին, զինվորական հոսպիտալում մահացել էր:

Արթուր Մուրադյանը Երևանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։  Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում:

  • Կիսվել: