Սամվել Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ, բարերար Սամվել Սիմոն Սիմոնյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:
Սամվել Սիմոն Սիմոնյանը Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սամվել Սիմոն Սիմոնյանին՝ բարձր գնահատելով նրա երկարամյա հայրենանվեր գործունեությունը: Հանրապետության նախագահը նրան մաղթել է քաջառողջություն, նոր հաջողություններ և շարունակական արդյունավետ գործունեություն:



