Զոհրաբյանը վստահ չէ, որ օրինագիծը «Դամոկլյան սուր» չի լինի տարբեր քաղաքական ուժերի համար
Այսօր ԱԺ-ում ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բռնության քարոզը քրեականացնող օրինագծի ընդունումից առաջ նախ պետք է քաղաքական բոլոր ուժերն ԱԺ-ի դահլիճից օրինակ ծառայեն հանրությանը՝ գալով քաղաքական համաձայնության։
Նա, մասնավորապես, նշեց. «Եթե կարողանանք նաև մեդիայի հետ կնքել քաղաքական-ջենտլմենական համաձայնություն, որ մեդիան լայքեր հավաքելու համար դիտումներ ավելացնելու համար չի տալու Նաիրա Զոհրաբյանի այն ելույթը, որտեղ կլինի ագրեսիա, վիրավորանք, որևէ սոցիալական խմբի քաղաքական ուժի, որևէ մեկի հանդեպ, մենք կկարողանանք այս խնդիրը լուծել, եթե ոչ, ապա այս խնդիրը որևէ օրենսդրական նախաձեռնությամբ չի լուծվելու, եկեք մենք այստեղ դառնանք այդ օրինակը, խոստանանք, որ այս ամբիոնը չի լինելու անձնական վիրավորանքների և գոտկատեղից ներքև հարվածների ամբիոն» ։ի կարծիքով՝
Պատգամավորի կարծիքով՝ սա նաև ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է:
Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ տեսնում օրենդրական այն ոսկերչական իրապես գրագետ լուծումները, որ մենք չենք վնասելու խոսքի ազատությունը, սողանցք չենք թողնելու տարատեսակ չարաշահումների համար, որ տվյալ նախագիծը, ինչպես նաև հետագա բոլոր նախագծերը, որոնք բերվելու են, «Դամոկլյան սուր» չեն լինելու տարբեր քաղաքական ուժերի, տարբեր քաղաքական գործիչների վրա։ Մենք պատրաստ ենք գտնել այն ոսկե միջինը, որն անհրաժեշտ է խնդրի լուծման համար»։



