Զինվորի վիրահատությունը բարեհաջող անցավ. Օձունում այցելել էի Մայիլյանների ընտանիքին. պատգամավոր
Զինվորի վիրահատությունը բարեհաջող անցավ. Օձունում այցելել էի Մայիլյանների ընտանիքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
՛՛44-օրյա պատերազմի մասնակից Լյովիկ Մայիլյանը ստացած վնասվածքի արդյունքում ծնկի վիրահատության կարիք ուներ։ Հայրը` Արմենը, զբաղված էր վիրահատության համար անհրաժեշտ զգալի գումարի հայթայթմամբ։
Գրավոր հարցում էի ուղարկել ՊՆ, ստացել գրավոր պատասխան առ այն, որ կառավարության համապատասխան որոշմամբ զինվորի վիրահատության ողջ գումարը հատուցելու է կառավարությունը։ Պատասխանը փոխանցել եմ Օձունի բուժամբուլատորիա, որտեղ զինվորը հաշվառված էր։ Օձունի ԲԱ-ն կազմել է ուղեգիրը, Լյովիկն արդեն վիրահատվել է։
Իմ դերը եղել է զուտ կազմակերպչական։
Ուրախ եմ արձանագրել, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, զինվորը վերականգնման փուլում է։ ՊՆ գործընկերներիս շնորհակալ եմ արագ արձագանքման, խնդրի լուծման համար՛՛,-նշել է նա։


