հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ընդունվում են «Չիվնինգ» կրթաթոշակների հայտեր՝ ցանկացած բրիտանական համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար

Ընդունվում են «Չիվնինգ» կրթաթոշակների հայտեր՝ ցանկացած բրիտանական համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար

2022թ․օգոստոսի 2-նոյեմբերի 1-ն ընդունվում են հայտեր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում (ՄԹ) ուսանելու նպատակով «Չիվնինգ» կրթաթոշակներ ստանալու համար։

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի և համագործակցություն նախարարության, գործընկեր կազմակերպությունների և գործընկեր համալսարանների կողմից։ Այն ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝ միաժամանակ տրամադրելով բացառիկ ակադեմիական, մասնագիտական և մշակութային փորձառության ձեռքբերման լայն հնարավորություններ։

1983 թվականից ի վեր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորությունում ուսանելու և կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռել ավելի քան 50000 մասնագետների։ 2023-24 թթ․ ուսումնական տարվա համար կրթաթոշակներ կստանան ավելի քան 1500 դիմորդներ։

Կրթաթոշակները տրամադրվում են այն անհատներին, ովքեր ունեն դրական փոփոխություններ մտցնելու հանձնառություն ու կարողություններ և կարող են ներկայացնել, թե ՄԹ-ում ստացած մագիստրոսի կոչումն ինչպես կօգնի հասնել իրենց նպատակին։

Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսի խոսքով՝ Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 180 հոգի:

 

  • Կիսվել: