ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Երևանի կենտրոնում (Ուղիղ)

Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Երևանի կենտրոնում (Ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որին կհաջորդի երթը Երեւանի կենտրոնական փողոցներով:

Ենթադրվում է, որ ընդդիմադիրների ելույթների օրակարգում լինելու են սահմանային վերջին լարվածությունը, մասնավորապես, Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները, մեկ ամիս առաջ Խաչիկ գյուղի բնակչի առեւանգումը, որին պատկան մարմինները անդրադարձան միայն  նախօրեին, երբ մամուլը գրեց այդ մասին:

Անցնող շաբաթվա օրակարգային հարցերից էր նաեւ Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցը:

Ենթադրվում է, որ ընդդիմադիրները կմեկնաբանեն նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» որոշմանը՝ չդիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով:

  • Կիսվել: