հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաք` ի աջակցություն Արցախի (Ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաք` ի աջակցություն Արցախի (Ուղիղ)

Այսօր` նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին միասնության հանրահավաք է տեղի ունենում Ֆրանսիայի հրապարակում` ի աջակցություն Արցախի:

Հանրահավաքին կմասնակցի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կաթողիկոսի օրհնությամբ հանրահավաքին կմասնակցի եւ ելույթ կունենա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ արդեն հայտարարել են, որ այսօր մասնակցելու են հանրահավաքին:

Նշենք, որ նախորդ կիրակի բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Ստեփանակերտում, որտեղ Արցախի իշխանությունները եւ քաղաքացիները պահանջեցին ՀՀ իշխանություններից ապահովել Արցախի անվտանգությունը եւ չստորագրեն որեւէ փաստաթուղթ, որը կներառի Արցախն Ադրբեջանի կազմում:

  • Կիսվել: