ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց, հաջորդը կանցկացվի մարտի 6-ին

Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց, հաջորդը կանցկացվի մարտի 6-ին

«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 6-ին, ժամը 15-ին: Այս մասին հայտարարվեց այսօր Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ:

«Շաբաթ օրը մի հատ հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրդն է դրան մասնակցում»,-ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ նշեց. «Նախագահական նստավայրից այսօր հավաստիացրել են, որ առնվազն մինչեւ մարտի 8-ը ԳՇ պետը Օնիկ Գասպարյանն է: Դա նաեւ ձեր շնորհիվ է:

Երեկոները ով ազատ է, եկեք այստեղ աշխատանքից հետո: Կզրուցենք, վրանների տակ թեյ կխմենք: Խմբեր կազմեք, մտեք պետական շենքեր, քարոզեք, վանկարկեք»:

 

 

 

  • Կիսվել: