ՄԻԵԴ–ը ՀՀ–ի դեմ վճիռ է կայացրել, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող աշակերտի սեռական բռնության դեպքին. ՄԻՊ
Հայաստանում բռնությունն իր բոլոր տեսակներով մասնավորապես ուսումնական հաստատություններում բավականին տարածված երեւույթ է։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Մերձավանի եւ Մխչյանի դպրոցների միջադեպերին, փոխանցում է news.am-ը:
«Խոսքը թե ֆիզիկական բռնությանն է վերաբերում, թե բռնության այլ տեսակներին, բուլինգի տարատեսակ երեւույթներ են լայն տարածված։ Շատ դեպքերում հենց անձնակազմն է ներգրավված լինում բուլինգին վերաբերելի տարբեր գործընթացներում։ Օրինակ, ՄԻԵԴ–ն անցած տարի Հայաստանի դեմ վճիռ է կայացրել, որը վերաբերում է հաշնամդամություն ունեցող աշակերտի սեռական բռնության դեպքին»,– ասել է օմբուդսմենը։
Նրա խոսքով, պետք է բաց աչքերով նայել իրականությանը։ ՄԻՊ–ը խորհուրդ է տալիս համապատասխան աշխատանքներ տանել եւ ուսուցիչների, եւ ծնողների հետ։