կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ընդդիմության ակցիաներն ուղղորդվում են իրենց հայացքները չկիսող քաղաքացիների նկատմամբ բռնություններով. Աղաջանյան

Ընդդիմության ակցիաներն ուղղորդվում են իրենց հայացքները չկիսող քաղաքացիների նկատմամբ բռնություններով. Աղաջանյան

Վերջին օրերի ընդդիմության բոլոր ակցիաներն առանց բացառության ուղղորդվում են վերջիններիս քաղաքական հայացքները չկիսող մեր քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններով։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան էջում:

«Ըստ այդմ, իրավապահ մարմինների կողմից քննվող գործերը պետք է քննվեն ոչ թե որպես խուլիգանական հատկանիշներ պարունակող իրարից առանձին դրվագներ, այլ որպես մեկ ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ կտորներ, այն է՝ հանցագործ խմբավորման կողմից հետևողականորեն և մտածված հասարակության նկատմամբ իրականացվող տեռորի դրսևորումներ՝ վերոգրյալից բխող համապատասխան քրեաիրավական հետևանքներով։

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապահ և դատական համակարգի արձագանքը վերոնշյալի համատեքստում գնահատում եմ ոչ համարժեք»,- նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները Գյումրիում տարեցների են ծեծել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: