երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կա տուժած

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կա տուժած

Մարտի 10-ին, ժամը 23:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարի 72-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Խոսրով Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 10 մետր ): 

Ջրափրկարարները ուղևոր Անդրանիկ Պ.-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: