ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Վստրեչի Ապերը» 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Վստրեչի Ապերը» 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն համարվող, «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը նախօրեին 75 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Նա անազատության մեջ էր 2020-ի հունիսից, գրում է «Հայկական ժամանակը»:

 

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Այն քննվում է դռնփակ ռեժիմով: 

Հիշեցնենք՝ Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, շորթելու համար: 

Ավելի վաղ նրան մեղադրանք էր առադրվել նաև կողոպուտի կազմակերպման, մարդու առևանգում, սպանության փորձ կազմակերպելու համար: Այս մեղադրանքներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: 

  • Կիսվել: