շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Վստրեչի Ապեր»-ի եղբորորդուն եւ հարեւանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Վստրեչի Ապեր»-ի եղբորորդուն եւ հարեւանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդուն՝ Արման Վարդանյանին, եւ հարեւանությամբ բնակվող անձին մեղադրանք է առաջադրվել. Նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Լուսինե Սահակյանն ասաց, որ եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել առեւանգման համար, իսկ մյուս անձին՝ կողոպուտի:

Մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ երեկ։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

  • Կիսվել: