«Վստրեչի Ապերի» մայրիկին հիվանդանոց տեղափոխեցին, կարմիր բերետավորները շրջափակել են առանձնատունը
Քիչ առաջ շտապօգնության մեքենան հիվանդանոց տեղափոխեց Արամ Վարդանյանի («Վստրեչի Ապեր») մորը՝ 73-ամյա Ելենա Վարդանյանին, վերջինիս ինքնազգացողությունը վատացել է։
Նշենք, որ այս պահին Վարդանյանի առանձնատանն իրավապահների կողմից խուզարկություն է իրականացվում։
Այստեղ են նաև կարմիր բերետավորները:
ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ էր իրականացրել:
Այսօր ավելի վաղ Արամ Վարդանյանի փաստաբանները հայտնել էին, որ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։