երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Վրաստանից Հայաստան մոտ 2 մլն դոլարի նավթամթերք է արտահանվել. Geostat

Վրաստանից Հայաստան մոտ 2 մլն դոլարի նավթամթերք է արտահանվել. Geostat

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից նավթի և նավթամթերքի վերաարտահանումը ռեկորդային է դարձել, գրում է aliq.ge-ն:

Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարվա 7 ամսում երկիրը վաճառել է 29,137 մլն դոլարի նավթամթերք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5,226 մլն դոլարի։

Նավթամթերքը հիմնականում վերաարտահանվել է հետևյալ երկրներ.

Ադրբեջան՝ 15,455 մլն դոլար,
Ուկրաինա՝ 6006 մլն դոլար,
Ռումինիա՝ 3,233 մլն դոլար,
Հայաստան՝ 1,953 մլն դոլար,
Լատվիա՝ 942 հազար դոլար,
Ֆրանսիա՝ 649,9 հազար դոլար,
Իրան՝ 446,5 հազար դոլար,
Թուրքիա՝ 183,6 հազար դոլար,
Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 104,8 հազար դոլար,
Ղազախստան՝ 84,4 հազար դոլար:

  • Կիսվել: