հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. 18-ամյա պատանին կալանավորվել է

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. 18-ամյա պատանին կալանավորվել է

Հուլիսի 21-ին` ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի երկկողմանի վնասվածք, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը դանակահարվել էր Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի հարակից պուրակում:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

 

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, նշված պուրակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Վանաձորի Վարդանանց փողոցի 18-ամյա բնակիչը:
Նա կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: