Վիճաբանություն և սպանություն՝ Վանաձորում. ձերբակալվել է 57-ամյա բնակիչը
«Վանաձոր» բժշկական կենտրոնից օգոստոսի 23-ին, ժամը 23.55-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին ժամը 23.15-ի սահմաններում, նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հովհաննես Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը:
Օգոստոսի 24-ին ժամը 01.25-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է ոստիկանության Տարոնի բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


