ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին

Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին

Այսօր` 2022 թվականի օգոստոսի 18-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում, թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի «Սուրմալու» առևտրական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար:

Հայտնել է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:
 
«Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարված ընդհանրական հոգեհանգստյան արարողությունը նաև հորդոր էր հայորդիներին` աջակից ու զորավիգ լինել միմյանց այս ծանր իրավիճակը հաղթահարելու համար»,- նշված է տեղեկության մեջ:
 
Ներկաները մոմեր են վառել ննջեցյալների հոգու խաղաղության համար:

  • Կիսվել: