ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերջին տուրից առաջ Հայաստանը կիսում է 1-2 տեղերը. Շախմատի 44-րդ օլիմպիադա

Վերջին տուրից առաջ Հայաստանը կիսում է 1-2 տեղերը. Շախմատի 44-րդ օլիմպիադա

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի վերջին 11-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականը 17 միավորով կիսում է 1-2 տեղերը Ուզբեկստանի ընտրանու հետ: Լրացուցիչ գործակիցներով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում է:

Վերջին տուրում մեր հավաքականը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ:
Այսօրվա պարտությունից հետո մեր կանանց հավաքականը 18-րդ տեղում է և զրկվել է մրցանակային տեղի համար պայքարելու հնարավորությունից: Վերջին տուրում մեր աղջիկները կմրցեն Խորվաթիայի ընտրանու հետ:

  • Կիսվել: