հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վայքում բեռնատար է այրվել, բեռնախցիկում՝ 3 հատ 20 լիտրանոց ազոտական թթվի տարա

Վայքում բեռնատար է այրվել, բեռնախցիկում՝ 3 հատ 20 լիտրանոց ազոտական թթվի տարա

Օգոստոսի 8-ին՝ ժամը 15։53-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքում՝ «Լիդեր Կոմպլեքս» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել են վարորդի խցիկը՝ մասամբ, բեռնախցիկի ծածկը՝ 5 քմ և 3 հատ 20 լիտրանոց ազոտական թթվի տարա։

  • Կիսվել: